ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել Մադուրոյի կնոջը

10:47   29 Մայիս 2020    282

Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա ամիսներին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջը մեղադրել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կոռուպցիայի մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Reuters գործակալությանը հաղորդել են գործին ծանոթ չորս անձինք:

Եթե ​​Վաշինգտոնը գնա Սիլիա Ֆլորեսին մեղադրանք ներկայացնելու ճանապարհով, ապա նրանք առնվազն մասամբ կապված կլինեն կոկաինի վաճառքի այն ձախողված գործարքի հետ, որի շրջանակում նրա երկու զարմիկները հայտնվել են Ֆլորիդայի բանտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները