Եգիպտոսում առաջին անգամ 1 օրում կորոնավիրուսով վարակումների թիվը անցել է 1000-ը

11:54   29 Մայիս 2020    290

Եգիպտոսում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1 օրում առաջին անգամ գերազանցել է 1000-ը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

«Գրանցվել է կորոնավիրուսի թեստերի 1127 նոր դրական արդյունք, որոնք հայտնաբերվել են ավելի վաղ հիվանդացածների շփման շրջանակին հետևելու գործընթացի շրջանակում»,- նշվում է երկրի առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ 1 օրում Եգիպտոսում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 մարդ: Այս պահին սա համավարակի սկզբից ի վեր 1 օրում գրանցված դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է: Չորեքշաբթի գերատեսչությունը հայտնել էր վարակման 910 նոր դեպքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները