Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո

12:26   29 Մայիս 2020    294

Իգուասու ջրվեժների ջրի մակարդակը սկսում է վերականգնվել վերջին տարիների ուժեղագույն երաշտից հետո:

Այս մասին հայտնել է Արգենտինայում արգելոցի կառավարիչ Սերխիո Ակոստան:

Վերջերս տեղացած անձրեւները մեծացրել են հոսքերը: Օդերեւութաբանները հունիսի սկզբին խոստանում են տեղումների նոր չափաքանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արգելոցի կառավարչին:

Մասնագետները ջրվեժների ջրի անհետացումը գրանցում են 10-ից մինչեւ 15 տարվա ժամանակահատվածում: Նախորդ ռեկորդները սահմանվել են 2006, 1989 եւ 1978 թվականներին: Նույն ժամանակ պատահում են նաեւ ջրհեղեներ՝ գրեթե յուրաքանչյուր 10-12 տարին մեկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արգենտինայի եւ Բրազիլիայի սահմանին գտնվող ջրվեժներն ապրիլի սկզբին գրեթե առանց ջրի էին մնացել: Տեղումներ չլինելը եւ բրազիլական կողմում գտնվող Իգուասու գետի ամբարտակների ջրարգելակների փակումը հանգեցրել էին հռչակավոր ջրվեժների ցամաքելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իգուասու-ջրվեժները  


Վերնագիրի այլ պիտակները