COVID-19-ի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 350 հազարը

16:27   29 Մայիս 2020    329

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է վերջին օրվա ընթացքում աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի վարակվածների և զոհերի մասին տվյալները:

«Վերջին տվյալների համաձայն՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 104 505 նոր դեպք, վարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 4221 մարդ: Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 5 593 631, մահացածների թիվը `353 334 է», – հաղորդում է ԱՀԿ-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները