Շոտլանդիան սկսում է թեթևացնել սահմանափակումները

19:04   29 Մայիս 2020    273

Մարդիկ Շոտլանդիայում հիմա նորից կարող են հանդիպել ընկերներին. երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները:

Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Նոր կանոնները նշանակում են, որ երկու տարբեր ընտանիքներից մարդիկ կարող են դրսում հանդիպել՝ 2 մետր հեռավորություն պահպանելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միաժամանակ 8 հոգուց ավելի մարդկանցով հավաքները չեն թույլատրվում, և մարդիկ չեն կարող գնալ մեկ ուրիշի տուն: Առաջին նախարար Նիկոլա Սթարջենը շեշտել է, որ մարդիկ պետք է հնարավորինս տանը մնան:

Շոտլանդիան կարանտինի մեջ է մարտի 23-ից սկսած և սահմանափակումների մեծ փոոխություններ չէր արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները