Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր

20:17   29 Մայիս 2020    329

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում երկրի տնտեսության գործունեությունը չդադարեցնելու մասին որոշումը ճիշտ էր, հայտնում է eadaily.com կայքը։

«Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել։ Փա՛ռք Աստծո, որ խուսափեցինք դրանից, չփակեցինք»,- նշել է նա Մինսկում տրակտորի գործարան կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միևնույն ժամանակ Բելառուսի առաջնորդն աշխատակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պահանջարկի հետ խնդիր չունենալու համար անհրաժեշտ է արտադրանքի քանակի հետ միասին նաև որակին ուշադրություն դարձնել։

Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Հանրապետության իշխանությունների կարծիքով՝ երկրում իրավիճակը լիովին վերահսկելի է։ Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը հետագայում լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Բելառուսում համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման 39 858 դեպք, մահացել է 219, ապաքինվել՝ 16 660 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները