Իրանը «երկընտրանքի» առաջ է կանգնեցրել ԱՄՆ-ին

20:30   29 Մայիս 2020    302

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանը կործանում է իր վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ քաղաքականությունը` «առավելագույն դիմադրություն ցույց տալով նրան և հենվելով սեփական ռեսուրսների վրա»:

Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով Tehran Times պարբերականին:

«Մենք ձեր առավելագույն ճնշման արշավը կործանում ենք առավելագույն դիմադրությամբ, վճռականության ամրապնդմամբ և ազգային հնարավորությունների վրա հենվելով: Ձեր առաջ ընտրություն է կանգնած. կա՛մ ընդունել ձեր պարտությունը և սկսել հարգել Իրանի ժողովրդին, կա՛մ շարունակել ատել՝ մեկուսացնելով և ստորացնելով ձեզ»,-ասել է Մուսավին՝ դիմելով ամերիկյան իշխանություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը պատասխանն էր Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի խոսքերին, որը մեկ օր առաջ մեղադրանքների հերթական տարափն էր տեղացել Իրանի հասցեին:

Հուկը մայիսի 27-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից տնտեսական առավելագույն ճնշումը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել: «Մեր ճնշման հետևանքով իրանցի առաջնորդները եկել են որոշման. կա՛մ պայմանավորվել մեզ հետ, կա՛մ համակերպվել տնտեսական կոլապսի հետ»,-ասել է Հուկը ճեպազրույցի ժամանակ:

«Նախագահ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշման արշավը զսպել է Իրանին և հակազդել է նրան աննախադեպ մեթոդներով: Մենք Իրանի ղեկավարությանը զրկել ենք հսկայական (ֆինանսական) միջոցներից»,-վստահեցրել է Հուկը: ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը ենթադրել է նաև, որ իրանական տնտեսությունը գտնվում է «խոր ճգնաժամում», իսկ արտասահմանյան պահուստներին Իրանի հասանելիությունը նվազագույն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները