Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 819-ով

20:49   29 Մայիս 2020    359

Իրանում կորոնավիրուսի մայիսի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն` նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացելէ 2 հազար 819-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 146 հազար 668:

Մահացածների թիվն ավելացել է 50-ով: Երկրում վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 7 հազար 677 մարդ: Ծանր վիճակում է 2 հազար 547 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1943-ով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 114 հազար 931 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 896 հազար 571 անձ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները