Միշուստինը ԶԼՄ-ները ներառել է կորոնավիրուսից տուժած ոլորտների շարքում

21:08   29 Մայիս 2020    332

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԶԼՄ-ները ներառել է կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած ոլորտների շարքում:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: «Լրատվական ոլորտը ներառվել է ռուսական տնտեսության այն ոլորտների մեջ, որոնք առավելապես են տուժել կորոնավիրուսի հետևանքով»,- նշել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆինանսական օժանդակության միջոցներից կարող են օգտվել հրատարակչությունները, թերթերը, ամսագրերը, պարբերականները, հեռուստա- և ռադիոընկերությունները, համացանցային պարբերականները, տեղեկատվական գործակալությունները:

Միշուստինը նշել է՝ ներկայումս ԶԼՄ-ների դերը հատկապես կարևոր է, քանի որ քաղաքացիները պետք է ստանան օպերատիվ և հավաստի տեղեկություններ երկրում և աշխարհում տեղի ունեցողի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները