Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանական բաժանմունքը

21:34   29 Մայիս 2020    336

Մինեապոլիսում ցուցարարները այրել են ոստիկանական բաժանմունքը:

Այդ մասին հայտնում է Fox News-ը: Նշվում է, որ վիրավորներ չկան: Բոլոր աշխատակիցները տանիքից տարհանվել են ուղղաթիռով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ գիշերը: Ցուցարարները շրջապատել են բաժանմունքը, ոստիկանության ծառայողները փորձել են ցրել ամբոխը լուսաձայնային նռնակներով և արցունքաբեր գազով, ինչին ի պատասխան՝ ցուցարարները ներխուժել են բաժանմունք և վառել այն:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգում անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինեապոլիս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները