Ուհանի ծովամթերքի հայտնի շուկայում կրկին սկսել են աշխատել

22:59   29 Մայիս 2020    326

Ուհանի ծովամթերքի շուկայի աշխատակիցները, ովքեր անգործ էին մնացել այն բանից հետո, երբ շուկան փակվել էր կորոնավիրուսի առաջին բռնկումից հետո, այլ վայրում նոր տեղեր են վարձել ու վերադարձել աշխատանքի:

Այս մասին գրում է Daily Mail-ը: Ուհանի շուկայի նախկին աշխատակիցներից մեկը նշել է, որ իր նախկին գործընկերներից շատերը տեղափոխվել են նոր վայրեր, որպեսզի կարողանան գումար վաստակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, նա ասել է, որ փակ շուկայում առևտուրն ավելի լավ էր ընթանում, ուստի անհամբերությամբ սպասում են, թե երբ իշխանությունները կորոշեն վերսկսել աշխատանքը փակ տարածքում:

Մեկ այլ վաճառող ասել է, որ իր ընտանիքը ծովամթերքի շուկայում խեցգետիններ է վաճառել 2002 թվականից մինչև այն փակվել է 2020 թվականի հունվարին: Այժմ տղամարդը ստիպված է խեցգետին վաճառել հենց փողոցում․ «Գործերը շատ վատ են»,-խոստովանել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուհան   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները