Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է բոլոր հարաբերությունները ԱՀԿ-ի հետ

10:28   30 Մայիս 2020    244

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խզում է բոլոր հարաբերությունները ԱՀԿ-ի հետ:

Այս մասին նախագահն ասել է Սպիտակ տան կողմից Twitter-ում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քանի որ նրանք (ԱՀԿ) հրաժարվեցին իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, այսօր մենք խզում ենք հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- ասել է Թրամփը:

Նախագահը հավելել է, որ միջոցները կուղղվեն համաշխարհային առողջապահության կարիքներին:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները ԱՀԿ-ին մեղադրել էր Չինաստանի հետ համագործակցության մեջ, երկրի, որը չի կարողացել կանխել կորոնավիրուսի տարածումը, և որ կազմակերպությունը ժամանակին չի տեղեկացրել համաշխարհային հանրությանը այդ սպառնալիքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները