Դևիդ Բեքհեմը պլանավորում է ստեղծել իր սեփական ռեստորանների և հյուրանոցների ցանցը․ լրատվամիջոցներ

11:32   30 Մայիս 2020    307

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը պլանավորում է իր սեփական ռեստորանների և հյուրանոցների ցանցը ստեղծել, գրում է The Morning Journal-ը։

45-ամյա նախկին ֆուտբոլային աստղն իր անունը գրանցել է որպես ապրանքանիշի անուն, ինչպես նաև մի շարք իրավաբանական փաստաթղթեր է ստորագրել, որոնց համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է իր անվան սկզբնատառերով (DB) միացագիրն օգտագործել հյուրանոցային ոլորտում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դևիդը խորաթափանց գործարար է, և ճիշտ այնպես, ինչպես նա խելացի էր Վիկտորյայի հետ Բեքհեմ բրենդի ստեղծման հարցում, և նա հոգ է տանում հետագա ցանկացած նախագծերի պաշտպանության մասին»,- ասել է Sun պարբերականի աղբյուրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դևիդ-Բեքհեմ  


Վերնագիրի այլ պիտակները