Լուկաշենկոն ծաղրել է կին նախագահներին․ «Ժպտաց, նստեց ու գնաց»

17:59   30 Մայիս 2020    263

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով նախագահական ընտրություններում կին թեկնածուների առաջադրումը, ասել է, որ այս փուլում կնոջ համար ղեկավարելն անհնար կլինի:

«Մեր սահմանադրությունը կնոջը հարմար չէ», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA- ն:

Նա հավելել է, որ բելառուսական «հասարակությունը չի հասունացել» կնոջը նախագահ ընտրելու համար, և վստահություն է հայտնել, որ այս անգամ էլ «նախագահը տղամարդ կլինի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուկաշենկոն համեմատել է Բելառուսը Լիտվայի հետ, հիշեցնելով, որ իր երկրում սահմանադրությունը նախագահին մեծ իշխանություն է տալիս: Նա հիշեցրել է, որ հարևան երկիրը խորհրդարանական հանրապետություն է:

«Դալյա Գրիբաուսկայտեն այստեղ էր․ եկավ, ժպտաց, նստեց և գնաց, – ասել է Լուկաշենկոն: – Նա ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները