Google-ը հետաձգել է Android 11 օպերացիոն համակարգի վերջին տարբերակի պրեմիերան՝ ԱՄՆ-ում բողոքի ցույցերի պատճառով

18:25   30 Մայիս 2020    270

Google- ը հետաձգել է Android 11 օպերացիոն համակարգի վերջին տարբերակի պրեմիերան՝ ԱՄՆ-ում բողոքի ցույցերի եւ անկարգությունների պատճառով, հայտնում է Reuters-ը:

«Մենք անհամբեր ցանկանում ենք ավելի շատ պատմել ձեզ Android 11-ի մասին, բայց հիմա տոնելու ժամանակը չէ»,- նշվում է Google-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս իրադարձությունը պետք է տեղի ունենար վիրտուալ ռեժիմով չորեքշաբթի օրը, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտարարվել էր, որ շուտով ավելի շատ մանրամասներ կհայտարարվեն Android-ի նոր տարբերակի վերաբերյալ, բայց ամսաթիվն այդպես էլ չի նշվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր եւ անկարգություններ են բռնկվել Մինեապոլիսում ոստիկանության աշխատակցի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները