Աֆղանստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 14 հազարը

19:20   30 Մայիս 2020    286

Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Աֆղանստանում գերազանցել է 14 հազարը: 249 մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Աֆղանստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 866 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 14 525-ի: Անցած օրը մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ առողջացել է կորոնավիրուսով վարակված 1303 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 5,7 մլն դեպք: Ավելի քան 357 հազար մարդ մահացել է վարակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները