Վրաստանը դրական է արձագանքում ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը

19:43   30 Մայիս 2020    273

Վրաստանը դրական է արձագանքում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության հնարավոր վերականգնմանը:

Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ մտադրություն ունի այդ հարցը Պրահայում քննարկել Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով, հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից: Կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առևտրատնտեսական հարաբերությունները, տրանսպորտային և հումանիտար խնդիրները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՝ ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվում է ավիափոխադրումներ կատարել Վրաստան:

Մոսկվան այս քայլին գնաց այն բանից հետո, երբ 2019-ի հունիսի 20-ին մի քանի հազար մարդ Վրաստանի մայրաքաղաքում, խորհրդարանի շենքի մոտ հակառուսական հավաք անցկացրեցին: Պատճառը Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի և ռուսաստանցի այլ պատվիրակների մասնակցությունն էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը կազմակերպվել էր հյուրընկալողի կողմից՝ վրացական խորհրդարանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները