Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը

20:29   30 Մայիս 2020    275

Բելառուսում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով՝ հասնելով 41 658-ի, մահացել է ևս 5 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 229-ի, շաբաթ օրը հաղորդել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն։

«Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 41 658 դեպք․ անցկացվել է 526 559 թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ «վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել են մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 229 հիվանդներ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել»։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ Բելառուսում մայիսի 30-ի դրությամբ ապաքինվել և դուրս է գրվել 17 964 հիվանդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները