Microsoft-ն իր աշխատակիցներին կփոխարինի ռոբոտներով

21:10   30 Մայիս 2020    375

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական հսկան որոշել է չերկարացնել բրիտանական PA Media գործակալության 27 անձանց աշխատանքային պայմանագրերը, որոնք աշխատում են MSN (Microsoft Network) պորտալում, գրում է Guardian թերթը։

PA Media-ի աշխատակիցներին կփոխարինեն արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հրատարակությունը նշում է, որ MSN-ում օրիգինալ բովանդակությամբ նյութեր չկան․ լրահոսը բաղկացած է տարբեր հրատարակությունների նյութերից։

Guardian-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կայացված որոշումը կտարածվի նաև այլ երկրներում աշխատող Microsoft-ի աշխատակիցների վրա։

Ընկերությունում ընդգծել են, որ այս գործընթացը կապված չէ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները