Մայիսի 31-ը Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

09:05   31 Մայիս 2020    202

Առողջապահության համախարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1988-ին մայիսի 31-ը հայտարարեց Առանց ծխախոտի համաշխարհային օր, որն այսօր ՄԱԿ-ի համաշխարհային եւ միջազգային օրերի ցանկում է։

Ամեն տարի ԱՀԿ-ն եւ նրա գործընկերները ամենուր նշում են այս օրը՝ ծխախոտի օգտագործման եւ պասիվ ծխելու մահացու հետեւանքների մասին լայնորեն տեղեկացնելու, ինչպես նաեւ առողջությանը պատճառվող վնասներին ուշադրություն հրավիրելու համար։ Նաեւ կոչ է արվում պետություներին ծխախոտի օգտագործման ծավալների նվազեցման արդյունավետ քաղաքականություն վարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միջազգային հանրության առջեւ 21-րդ դարում ծխախոտի օգտագործման խնդրին վերջ տալու հանձնառություն էր դրված։ 21-րդ դարն ընթացքի մեջ է, իսկ խնդիրը չի վերացել։ Նիկոտինի դեմ պայքարը շարունակվում է։ Այդ իսկ պատճառով Առանց ծխախոտի համաշխարհային օրվա գլոբալ նպատակը ոչ միայն ներկա եւ ապագա սերունդների առողջության այլեւ սոցիալական, էկոլոգիական եւ տնտեսական աղետներից ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետ կապված քայաքայիչ ազդեցությունից պաշտպանությանն աջակցելը։

ԱՀԿ տվյալներով՝ «ծխախոտային համաճարակից» ամեն տարի աշխարհում մահանում է մոտ 7 միլիոն մարդ (որոնցից 800 000-ը ծխող չեն հանդիսանում, բայց մահանում են ծխախոտի երկրորդային ծխից )։ Համապատասխան գործողությունների բացակայության դեպքում 2030-ին այդ թիվը կհասնի 8 միլիոնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները