Microsoft-ը MSN պորտալի տասնյակ լրագրողների ռոբոտներով կփոխարինի

09:11   31 Մայիս 2020    209

Microsoft ընկերությունը մտադիր է MSN պորտալում աշխատող տասնյակ լրագրողների ռոբոտներով փոխարինել։

Ավտոմատացված համակարգերը կընտրեն նորությունները՝ կայքում տեղադրելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ինչպես շատ այլ ընկերություններ, մենք պարբերաբար վերագնահատում ենք մեր բիզնեսը: Սա կարող է հանգեցնել մի ոլորտում ներդրումների աճի եւ մեկ այլ ոլորտում վերակազմակերպման: Մեր վերջին որոշումները կապված չեն կորոնավիրուսի համավարակի հետ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Seattle Times-ը նշում է, որ մինչեւ հունիսի վերջը աշխատանքը կկորցնի 50 մարդ, սակայն որոշակի թվով լրագրողներ կմնան։

Որոշ ազատված աշխատակիցներ ասել են, որ արհեստական բանականությունը կարող է չիմանալ խմբագրական քաղաքականությունը, եւ կայքում կհայտնվեն անհարիր նյութեր։

Տուժած աշխատակիցներից մեկը նշել է, թե իր աշխատանքն այն էր, որ ուսումնասիրեր ինչպես են ռոբոտները մարդկային աշխատանք կատարում, իսկ այժմ արհեստական բանականությունը հենց իրեն է զրկել աշխատանքից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները