Ղարաբաղի ադրբեջանական համայնքը բողոք է հայտնել կանադացի պատգամավորին

15:19   30 Մայիս 2020    419

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևն իր վերաբերմունքն է հայտնել՝ Կանադայի խորհրդարանի անդամի կողմից՝ անջատողական վարչակարգի ներկայացուցչին ուղարկած «շնորհավորական նամակի» կապակցությամբ:

Hayatsk.info-ի փոխանցմամբ, Թ. Գյանջալիևը հայտարարել է, որ, նա, որպես Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի և Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար, բողոքում և վճռականորեն դատապարտում է Կանադայի Համայնքների պալատի անդամ, հայկական լոբբիին մոտիկ Ռեյչել Հարդերի՝ «շնորհավորական նամակը»:

«Ես հիշեցնում եմ տիկին Հարդերին, որ այն ժամանակ, երբ Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի մարզի և հարակից տարածքների անօրինական օկուպացիան, Ադրբեջանի բնակչությունը 28 տարի առաջ բռնի կերպով վտարվել է իրենց տներից` էթնիկ զտումների և մարդու հիմնարար իրավունքներից զրկվելու միջոցով, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, ՄԱԿ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների որոշումներին», - ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները