Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են ԱՄՆ քաղաքներից մեկում թալանում խանութները

12:43   31 Մայիս 2020    226

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի-Հիլլզ քաղաքում անկարգությունները շարունակվում են։

Օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են թալանում Ռոդեո Դրայվ փողոցի վրա գտնվող խանութները։

Հիշեցնենք, որ սևամորթ տղամարդու մահից հետո ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր և ոստիկանության հետ բախումներ են սկսվել:

Տղամարդու մահը վրա է հասել ոստիկանության կողմից կոպիտ ձերբակալման հետևանքով: Նրանցից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի կոկորդը, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել:

Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ: Ցուցարարները երեկ գրոհել էին թիվ 3 բաժանմունքի վրա, որում ծառայել են արդեն հեռացված ոստիկանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները