Մինեապոլիսում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների դեմ

11:40   31 Մայիս 2020    223

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի ոստիկանությունը նպատակամղված կերպով արցունքաբեր գազ է կիրառել լրագրողների դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով դեպքի վայրում գտնվող սեփական թղթակից Միխայիլ Տուրգիևին:

Ցուցարարներին ցրելուց հետո ազգային գվարդիայի անդամները թույլ են տվել ոստիկաններին մնալ դեպքի վայրում: Դրանից հետո ոստիկաններն ու գվարդիայի անդամները դադարեցրել են փողոցի շրջափակումն ու հեռացել: Լրագրողները մնացել են լցակայանի տարածքում, որտեղ զարգացել են իրադարձությունները, այստեղ եղել են նաև լցակայանի աշխատակիցներն ու հսկիչները:

Հանկարծակի փողոցում հայտնվել է ոստիկանական միկրոավտոբուս, որից ռետինե փամփուշտներով կրակ է բացվել լրագրողների ուղղությամբ:

Լրագրողները ծնկի են եկել, ցույց տալով իրենց փաստաթղթերը, սակայն ոստիկանները ուշադրություն չեն դարձրել դրան և արցունքաբեր գազ են բաց թողել նկարահանող խմբի անդամներից մեկի դեմքին, որը մինչ այդ ներկայացել էր որպես լրագրող: Հակագազով ոստիկանները մոտեցել են լրագրողներին և պահանջել են նստել մեքենան: Արցունքաբեր գազից տուժած երկու լրագրողներին որոշակի ժամանակ է հարկավոր եղել ուշքի գալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները