Նորվեգիայում զույգը ննջասենյակի տակ գտավ վիկինգի գերեզման

11:53   31 Մայիս 2020    196

Նորվեգիայում Բուդա արվարձանի բնակիչ Մարիաննա Քրիստիանսենը և նրա բնակակիցը ննջասենյակի հատակը վերանորոգելիս գտել են վիկինգների դարաշրջանի գերեզման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է NRK Nyheter ընկերությունը՝ Տրոմսոյի համալսարանի հնէաբաններին հղումով:

Մասնագետները կարծում են, որ դա 10-րդ դարի գերեզման է: Այժմ պեղումներ են ընթանում:

Տունը արդեն մի քանի սերունդ է, ինչ պատկանում է մի ընտանիքի: Գերեզմանը գտել են, երբ զույգը ջերմամեկուսացման նպատակով քանդել է ննջասենյակի հատակը: Հատակի տախտակների տակ քարերի կույտ է եղել, որը մաքրելով՝ հայտնաբերել են ապակե ուլունք և երկաթե կացին: Նրանք կապվել են Նուրլանդի շրջանի վարչակազմի հետ, որոնք զբաղվում են երկրի մշակութային ժառանգության հարցերով:

Հնագետ Յորն Էրիկ Հենրիկսենի խոսքով՝ պեղումների ընթացքում հայտնաբերվել է երկաթե նետ, ինչը ցույց է տալիս, որ գտածոն, ամենայն հավանականությամբ, վիկինգների ուշ շրջանի գերեզման է: Հենրիկսենը պեղումներ է իրականացնում շուրջ 30 տարի, բայց «նման բան» առաջին անգամ է հայտնաբերվել բնակելի շենքի տակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները