Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին

13:26   31 Մայիս 2020    404

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է հետաձգել G7-ի համաժողովը մինչև սեպտեմբեր և դրան հրավիրել 4 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Սպիտակ տան լրատվական ծառայությանը:

«Նախագահը G7-ի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հաղորդել, որոնք թույլ է տվել մեզ օգտագործել: Նա համաժողովի անցկացումը հետաձգում է մինչև սեպտեմբեր և ծրագրում է դրան հրավիրել նաև Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին»,- հայտնել է լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Թրամփը G7-ը երկրների շատ հնացած խումբ է որակել: Իր հերթին, Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով տնօրեն Ալիսա Ֆարան հայտնել է, որ համաժողովը երկրների ընդլայնված խմբին հնարավորություն կտա քննարկել հարցեր՝ կապված Չինաստանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները