Աֆրոամերիկացին և նրա սպանության մեջ մեղադրվող ոստիկանն աշխատել են Մինեսոտայի մի ակումբում

14:22   31 Մայիս 2020    226

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որը մահացել է Մինեապոլիսում կալանավորվելուց հետո, և չկանխամտածված սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Դերեկ Շովինը աշխատում էին նույն գիշերային ակումբում:

Այս մասին NBC-ին հայտնել է Մինեապոլիսում գտնվող «Էլ Նուևո Ռոդեոյի» նախկին սեփականատեր Մայա Սանտամարիան:

Նա ասաց, որ Շովինը մուտքի պահակ էր աշխատում, իսկ Ֆլոյդը ապահովում էր ակումբի ներսի անվտանգությունը: Բողոքի ցույցերի ժամանակ ակումբի շենքը հրդեհվել է։

Մինեսոտայում և ամերիկյան մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կալանավորումից և սպանությունից հետո:

Ոստիկանությունը կասկածելով, որ Ֆլոյդը խանութում կեղծ թղթադրամներով է վճարել, ձեռնաշղթաներ է հագցրել ու գետին գլորել նրան, իսկ Շովինը սեղմել է կոկորդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինեսոտա  


Վերնագիրի այլ պիտակները