Աֆղանստանի մայրաքաղաքում լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը պայթել է ականի վրա. կան զոհեր

14:43   31 Մայիս 2020    237

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականի վրա կանգնելու հետևանքով պայթել է տեղի հեռուստաընկերություններից մեկի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարվու Ամինիին:

Ամինիի խոսքերով՝ զոհվել են Khurshid TV հեռուստաընկերության վարորդն ու լրագրողը: Դեպքի վայր են ժամանել փորձագետները, կատարվում է հետաքննություն:

«Թալիբան» ծայրահեղական շարժումը հերքել է իր ներգրավվածությանն այս հարձակման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները