Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9268 նոր դեպք

15:00   31 Մայիս 2020    212

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9268 նոր դեպք:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեպ պայքարի օպերատիվ շտաբին:

Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել է Մոսկվայում` 2595, Մոսկվայի մարզում՝ 757, Սանկտ Պետերբուրգում` 369, Նիժնի Նովգորոդի մարզում` 301 դեպք:

Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 138 մարդ:

Ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 405․843 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4693 մարդ, առողջացել է ավելի քան 171․000 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6․176․278 է, մահացել է 371․282 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները