Ինդիանապոլիսում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մեկ մարդ

15:12   31 Մայիս 2020    255

Առնվազն մեկ մարդ է մահացել Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում`Մինեապոլիսում սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան առթիվ բռնկված բողոքի ցույցի ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանապետ Ռանդալ Թեյլորին:

Նրա խոսքով՝ հրազենային վնասվածքներ են ստացել ևս երեք մարդ:

Թեթև վիրավորվել է նաև իրավապահներից մեկը, հավելել է Թեյլորը:

Բողոքի ցույցերի պատճառը մայիսի 25-ին Մինեապոլիսում տեղի ունեցած սպանությունն է. ոստիկանը սպանել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Այդ օրը ոստիկանության աշխատակիցը ձերբակալության ժամանակ ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդում է, բայց իրավապահ մարմինները դրան ուշադրություն չեն դարձրել: Տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդիանապոլի  


Վերնագիրի այլ պիտակները