Իտալիայում հակապետական ցույցերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է կիրառել

15:35   31 Մայիս 2020    255

Դեղին բաճկոնավորների շարժման հազարավոր անդամներ, Իտալիայի խոշոր քաղաքներում հակապետական ցույցեր են անցկացրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած տնտեսական ծանր պայմանների դեմ:

Բողոքի ակցիաներ են կայացել Հռոմ, Թուրին, Բոլոնիա և Միլան քաղաքներում: Որոշ քաղաքներում ցույցերի ժամանակ ոստիկանությունը բռնությունէ կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրավապահները մահակներ ու պղպեղի գազ են կիրառել: Հռոմում ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվել:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով, եվրոպական շատ երկրներում, այդ թվում նաև Իտալիայում ճգնաժամային վիճակ է առաջացել:

ԱՄՀ-ն զգուշացրել է Եվրոպայի տնտեսական վիճակի ծանրանալու և մայրցամաքի բնակչության տնտեսական խնդիրների մեծանալու կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները