Արձակման հաջող մեկնարկից հետո Crew Dragon-ի տիեզերագնացները հանել են սկաֆանդրները

19:55   31 Մայիս 2020    271

Տիեզերագնացներ Բոբ Բենքենը և Դագ Հերլին հանել են իրենց սկաֆանդրները և մոտ ժամանակներս կանցկացնեն Crew Dragon-ի մեխանիկական կառավարման առաջին փորձարկումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով SpaceX-ի ուղիղ հեռարձակմանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՆԱՍԱ-ի երկու տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող Crew Dragon տիեզերանավի արձակումը Falcon 9 հրթիռակրի միջոցով:

Նախապես արձակումը ծրագրված էր օրեր առաջ, սակայն հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով:

Crew Dragon-ով Միջազգային տիեզերակայան են ուղևորվել Բոբ Բենքենը և Դագ Հերլին: Տիեզերանավի միակցումը տիեզերակայանի հետ պետք է տեղի ունենա կիրակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: CrewDragon  


Վերնագիրի այլ պիտակները