ԱՄՆ 16 նահանգների 25 քաղաքներում պարետային ժամ է մտցվել անկարգությունների պատճառով

20:48   31 Մայիս 2020    517

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը հաջորդած զանգվածային անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել երկրի 16 նահանգների առնվազն 25 քաղաքներում:

Բացի այդ, մի շարք նահանգներում անկարգությունները զսպելու նպատակով ներգրավվել են Ազգային գվարդիայի ուժերը: Հայտնի է, որ բողոքի ցույցերի ժամանակ արդեն 21-ամյա երիտասարդ է զոհվել. նրան գնդակահարել են Դեթրոյթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ հեռուստաալիքի, վերջին քաղաքներից մեկը, որտեղ պարետային ժամ է մտցվել, Չիկագոն է: Քաղաքապետ Լոռի Լայթֆութը համապատասխան հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են կոտրել ցուցափեղկերը և թալանել խանութները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները