Պետրոսի հրապարակ՝ լսելու Ֆրանցիսկոս պապի ուղերձը տաճարի պատուհանից

20:51   31 Մայիս 2020    311

Վատիկանում փոքրաթիվ մարդիկ այս կիրակի կրկին հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ունկնդրելու Ֆրանցիսկոս պապի ավանդական ելույթը տաճարի պատուհանից:

Քահանայապետը հույս է հայտնել, որ մարդիկ «խիզախություն կունենա փոխվելու, ավելի լավը դառնալու, քան նախկինում էին, և դրականորեն կառուցելու հետհամավարակային աշխարհը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա կոչ է արել, որ բոլորին, որ հասանելիություն ապահովեն հատկապես աղքատների համար՝ օգվելու առողջապահության համակարգից, ինչպես նաև աղոթել է Հարավային Ամերիկայում ամենից շատ տուժած Ամազոնի բնակիչների համար:

«Մարդիկ ավելի կարևոր են, քան տնտեսությունը: Մարդկային ընտանիքը պետք է այս ճգնաժամից դուրս գա ավելի միավորված և ոչ թե ավելի տարանջատված»,- ասել է Հռոմի պապը:

Նշվում է, որ հրապարակում մի քանի հարյուր մարդ կար, որոնք մեծամասամբ իտալացիներ էին: Բոլորն էլ կրում էին դիմակներ և պահպանում սոցիալական հեռավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները