Հս. Կորեայում սաստիկ ճգնաժամ է՝ կորոնավիրուսի պատճառով

21:28   31 Մայիս 2020    295

Հյուսիսային Կորեան, աշխարհի ամենափակ պետություններից մեկը, հայտնվել է ծանր տնտեսական ճգնաժամի մեջ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Ինչպես հայտնում է Daily NK լրատվական գործակալությունը և Fitch վարկանիշային գործակալությունը, Փհենյանը, 17 տարվա մեջ առաջին անգամ, պատրաստվում է պարտատոմսեր թողարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տեղի հարուստ էլիտայից պահանջում է գնել պարտատոմսերը և այդպիսով նախատեսում է արտարժույթ ներգրավել՝ երկրի բյուջեի 60 տոկոսը ֆինանսավորելու համար, գրում է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետներին: Ամերիկյան Foreign Policy Research Institute վերլուծական կենտրոնի աշխատակից Բենջամին Սիլբերստեյնի խոսքով, կառավարությունը պարտատոմսերի ձեռքբերումը ներկայացնում է որպես ռեժիմին հավատարմության դրսևորում:

«Սա (պարտատոմսերի թողարկումը) առաջին իրական նշանն է, որ նրանք բախվել են զգալի ֆինանսական խնդիրների՝ պատժամիջոցների և վիրուսի պատճառով»,- ասել է Վիեննայի համալսարանի Հյուսիսային Կորեայի գծով փորձագետ Փիթեր Ուորդը: Նա հավելել է, որ նման պարտատոմսերի սեփականատերերին փոխառված միջոցների վերադարձի երաշխիք չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները