Փարիզում այցելուների համար կբացվի Նոտր-Դամի դիմաց գտնվող հրապարակը

21:51   31 Մայիս 2020    514

Փարիզի Աստվածամոր տաճարի առջեւ գտնվող հրապարակը, որը փակ էր հրդեհից հետո, կիրակի՝ ժամը 15:00-ին, կրկին կբացվի այցելուների համար։

«2019 թվականի ապրիլի 15-ին լույս 16-ի գիշերը տեղի ունեցած հրդեհից հետո հրապարակում (տաճարի առջեւ) հայտնաբերվել է կապարի աղտոտվածություն, ինչը հանգեցրել է դրա անհապաղ փակմանը»,-հիշեցրել են քաղաքապետարանում՝ հավելելով, որ մի քանի անգամ անցկացված մաքրման աշխատանքները «թույլ են տվել զգալի չափով կրճատել կապարի քանակությունը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այսօրվա դրությամբ Առողջապահության տարածաշրջանային գործակալությունը (ARS) համարում է, որ սանիտարական պայմանները թույլ կտան բացել հրապարակը հանրության առջեւ,-նշված է հաղորդագրության մեջ։-Քաղաքի ադմինիստրացիան պարբերաբար կմաքրի հրապարակը, ինչպես նաեւ կանցկացնի համապատասխան անալիզները»։

Ուժգին հրդեհ էր բռնկվել Նոտր-Դամ տաճարում 2019 թվականի ապրիլի 15-ին։ Ինչպես պարզել էր հետաքննությունը, բռնկումը տեղի էր ունեցել աշտարակի շրջանում։ Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է փայտե տանիքն ու աշտարակը, որն ընկել էր եւ շարունակել այրվել տաճարի հատակին։ Հրդեհը հնարավոր էր դարձել ամբողջովին մարել միայն հաջորդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները