Սպիտակ տան մոտ զանգվածային ցույցերի ֆոնին Թրամփը բունկեր է տեղափոխվել. լրատվամիջոցներ

10:53   01 Հունիս 2020    249

ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մայիսի 29-ին Սպիտակ տան մոտակայքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփին բունկեր են տեղափոխել, հայտնում է The New York Times պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնի չէ, թե հենց ինչն է ստիպել Գաղտնի ծառայությանը Թրամփին արտակարգ դրության ժամանակ նախագահական օպերատիվ կենտրոն համարվող ստորգետնյա բունկեր տանել, սակայն ծառայությունները նախագահի պաշտպանության համար արձանագրությունների համապատասխան են առաջնորդվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները