Կորոնավիրուսն աշխարհում խլել է մոտ 374 հազար մարդու կյանք․ Worldometer

11:05   01 Հունիս 2020    189

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 6,266,888 մարդ, ապաքինվել է 2,847,528-ը, մահացել՝ 373,960։ Ներկայում աշխարհում կա 3,045,400 ակտիվ դեպք։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,837,170 դեպք։

Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (514,992), Ռուսաստանը (405,843), Իսպանիան (286,509) և Մեծ Բրիտանիան (274,762)։

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 106,195 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (38,489), Իտալիան (33,415), Բրազիլիան (29,341) և Ֆրանսիան (28,802)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները