Լիբանանի իշխանությունները հանել են համավարակի պատճառով մտցված սահմանափակումների մեծ մասը

14:06   01 Հունիս 2020    190

Լիբանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկուշաբթի՝ հունիսի 1-ից սահմանափակումների մեծ մասը հանելու մասին, որոնք մարտին մտցվել էին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատճառով համընդհանուր մոբիլիզացիայի ռեժիմի շրջանակում:

Իրավապահ գերատեսչության կիրակի տարածած կարգադրության մեջ նշված է, որ իշխանությունները 5 ժամով կրճատել են պարետային ժամը, որը հիմա գործելու է 00.00-ից մինչեւ առավոտյան 05.00:

Ամբողջական ծավալով վերսկսվում է պետական հաստատությունների աշխատանքը, բացվում են թանգարանները, առեւտրի կենտրոնները, հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները եւ խաղատները: Շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի են անցնում լցակայանները, ֆաբրիկաները, մսի կոմբինատները, սուպերմարկետները եւ հրուշակարանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՆԳՆ կարգադրության համաձայն՝ հունիսի սկզբին կշարունակեն փակ մնալ հանրային այգիները, մարզադաշտերը, մարմնամարզության դահլիճները, զվարճությունների կենտրոնները եւ գիշերային ակումբները: Կարգադրված է սանիտարահամաճարակաբանական նորմերին խստագույնս հետեւել լողավազանների եւ մասնավոր լողափերի տերերին:

Իշխանությունների ուժի մեջ են թողել մայիսի 29-ից մտցված հաստատություններում, փողոցներում եւ հանրային տրանսպորտում պարտադիր դիմակային ռեժիմը, խախտողները կտուգանվեն 30 դոլարով:

Լիբանանի կառավարությունը ապրիլի 27-ից սկսել էր երկամսյա ընդհատումից հետո տնտեսական ակտիվության վերականգնման ծրագրի իրականացումը, սակայն մայիսի կեսից իշխանությունները ստիպված էին դրա կատարումն ընդհատել կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով:

Ըստ վիճակագրայան տվյալների՝ Լիբանանում շաբաթվա վերջին վարակվածների թիվն աճել է 29 մարդով եւ հասել 1 220-ի: Մեկ օրում մահացել է 1 պացիենտ, եւս երեքին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Լաբորատոր թեստավորմամբ հաստատվել է մարտի վերջից կորոնվաիրուսից 712 մարդու ապաքինումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները