Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 162 մարդ

14:30   01 Հունիս 2020    197

Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մեկ օրում մահացել է 162 մարդ:

Ընդհանուր առմամբ, վարակի զոհ է դարձել 4855 մարդ, հայտնում են օպերատիվ շտաբից:

Ռուսաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 9035-ով՝ հասնելով 414 878-ի:

Մեկ օրում ապաքինվել է 3994 մարդ, ընդհանուր՝ 175 877 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները