Համացանցից ներբեռնած մի նկարը խափանել է Samsung սմարթֆոնները

15:27   01 Հունիս 2020    263

Համացանցից ներբեռնված պատկերը Samsung սմարթֆոնների խափանումների է հանգեցրել:

Պատկերը տարածել է Ice Universe օգտատերն իր Twitter-ում:

«Երբեք այս նկարը որպես պաստառ չտեղադրեք, հատկապես Samsung սմարթֆոնների վրա»,-գրել է բլոգերն՝ ընդգծելով, որ համացանցից ներբեռնված պատկերը կարող է կոտրել սարքը: Չնայած նախազգուշացմանը, Ice Universe օգտատերը, այնուամենայնիվ, «խանդավառվածների համար» տեղադրել է բնապատկերի` մայրամուտի ճառագայթներով ողողված կղզու պատկերով հղումը:

Samsung սմարթֆոններ օգտագործողները մեկնաբանություններում հաստատել են, որ խորհրդավոր պատկերն իսկապես կարող է «սպանել» սարքը: Մասնավորապես, նկարը որպես պաստառ դնելուց հետո հեռախոսը կարող է վերբեռնվել կամ անջատվել, ինչը կարող է տվյալների կորստի հանգեցնել: Մեկնաբանություններում բացատրել են, որ ձախողման պատճառը կարող է լինել ֆայլի սխալ գունային պրոֆիլը, որը համակարգը չի կարողանում մշակել:

Հեղինակն ավելի ուշ պարզաբանել է, որ Samsung-ը տեղյակ է խնդրի մասին և արդեն հատուկ թարմացում է թղարկել: Բլոգերը նաև հրապարակել է չինական Weibo ծառայության սմարթֆոնները կոտրող լանդշաֆտը՝ նշելով, որ սոցիալական ցանցը բեռնելիս ինքնաբերաբար փոխում է նկարի գունային պրոֆիլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները