Իրանում կրկին կորոնավիրուսով վարակման աճ է գրանցվել

15:54   01 Հունիս 2020    253

Իրանում կրկին կորոնավիրուսով վարակման աճ է գրանցվել․ նախօրեին երկրում հաստատվել է մոտ 3 000 նոր վարակակիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրի հայտարարությանը։

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հարաբերական աճ ունենք, նախօրեին հաջողվել է վարակման 2 979 նոր դեպք հայտնաբերել։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 154 445-ի, ապաքինվել է 121 004 մարդ»,- նշել է Ջահանփուրը։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 մարդ, ինչը նախորդ օրերի համեմատությամբ նույնպես աճ է համարվում։

Փետրվարի 19-ից ի վեր երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո արձանագրվել է մահվան ելքով 8 878 դեպք։

Իրանում վերջին ամսվա ընթացքում կորնավիրուսի տարածման թռիչքաձև դինամիկա է գրանցվել․ դեպքերի թվերի անկումներին հաջորդել են վերելքներն ու հակառակը։ Այսպիսով՝ մայիսի սկզբին մեկ օրում հաստատվում էր մոտ 802 նոր դեպք (առավելագույնը գրանցվել էր մարտի վերջին՝ 3186 դեպք), իսկ ահա մայիսի 29-ին հաստատվել է 2 819 վարակակիր, ինչը մարտի վերջի և ապրիլի սկզբի ընթացքում հիվանդության պիկի հաղթահարումից հետո ամենաբարձր ցուցանիշն է (վերջին անգամ օրական 2 500-ից ավելի դեպք ապրիլի 4-ին է հայտնաբերվել)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները