Մեծ Բրիտանիայի թագուհին մեկուսացման ժամանակ առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

16:29   01 Հունիս 2020    244

Մեծ Բրիտանիայի թագուհին մեկուսացման ժամանակ առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ:

The Guardian-ի հաղորդմամբ՝ 94-ամյա Եղիսաբեթ Երկրորդը նա հայտնվել է հանրության առաջ Վինձոր ամրոցի տարածքում, որը համարվում է նրա սիրելի նստավայրը:

Կիրակի նրան լուսանկարել են պոնիներից մեկի վրա նստած: Լուսանկարը հրապարակվել է թագուհու թվիթթերյան էջում: Մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ թագուհին իսկապես վայելում է արեւային եղանակը:

Հիշեցնենք, որ մեկուսացման ռեժիմի ընթացքում թագուհին երկու անգամ դիմել է քաղաքացիներին, ինչը բավականին հազվագյուտ դեպք է համարվում: Առաջին անգամ նա կոչ է արել հանգստություն պահպանել պանդեմիայի ժամանակ, իսկ երկրորդ անգամ շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի կապակցությամբ: Դրանք եղել են ժողովրդին ուղղված նրա 5-րդ եւ 6-րդ հեռուստաուղերձները կառավարման 68 տարիների ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները