Իրաքի աշխարհազորը հայտնել է ԴԱԻՇ ղեկավարության երկու անդամների կալանավորման մասին

16:44   01 Հունիս 2020    280

Իրաքի ժողովրդական աշխարհազորի Ալ-Հաշդ ալ-Շաբին ուժերը Հյուսիսային Իրաքի Նինեվա նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման երկու անդամի, հայտնում է աշխարհազորայինների մամուլի ծառայությունը:

«Նինվե նահանգի Ալ-Հաշդի հետախուզական ծառայությունը ձերբակալել է ԴԱԻՇ ղեկավարության երկու անդամի»,-ասվում է հայտարարության մեջ: Ձերբակալվածներից մեկը պատասխանատու էր նաև մարզում պայթուցիկ սարքերի արտադրության համար:

2017-ի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարեցին երկրում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը, զինված աշխարհազորայինների ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում է ձերբակալել ահաբեկիչներին և որոշակի տարածքներում բացահայտել ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջները»: Մայիսին Իրաքի Զինված ուժերը հայտարարեցին նոր լայնածավալ հակաահաբեկչական՝ «Ջազիրայի առյուծներ» գործողությունների մեկնարկի մասին (տարածաշրջանը՝ Տիգրիսի և Եփրատի միջև, ներառյալ ներառյալ հյուսիս-արևմտյան Իրաքը և Սիրիայի հյուսիս-արևելքը): Գործողությունը իրականացվում է Սալահ ալ-Դինի նահանգի տարածքում, ինչպես նաև Սիրիայի սահմանակից Անբար և Նինվե հարևան նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները