ՌԴ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանում ամռան առաջին օրը ձյուն է տեղացել

16:57   01 Հունիս 2020    264

ՌԴ կազմում գտնվող Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի մայրաքաղաք Սալեխարդում ամռան առաջին օրը ձյուն է տեղացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Արտյոմ Կոշկինին։

Նրա խոսքով՝ ձյունն արդեն հալվել է:

«Ձյան ծածկույթ չի հասցրել ձևավորվել։ Վերջին տարիների ընթացքում նման բան այստեղ պատահում է ամռան սկզբին»,- մանրամասնել է նա։

Կոշկինը հավելել է, որ այս տարի Յամալում ամառը սովորականից ավելի տաք է լինելու։ Սպասվում է, որ օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի ոչ միայն Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանում, այլ նաև երկրի մի շարք այլ սուբյեկտներում։

Արդեն երրորդ տարին անընդմեջ Սալեխարդում հունիսի սկզբին ձյուն է տեղում։ 2018 թվականին տեղումները կրկին հունիսի 1-ին էին գրանցվել։ Այս շրջանում «իսկական ամառը» սեզոնի առաջին ամսվա երկրորդ կեսից է սկսվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները