Ադրբեջանի ՌՕՈՒ-ն իրականացրել են տակտիկական զորավարժություններ՝ մարտական կրակոցով. VIDEO

14:58   01 Հունիս 2020    447

Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2020 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ Ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) մասնակցությամբ իրականացվել են տակտիկական զորավարժություններ՝ մարտական կրակոցով:

Ինչպես Hayatsk.info-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից՝ զորավարժությունների ընթացքում, որոնց նպատակն է կատարելագործել ռազմական օդաչուների մարտական ունակությունները, օդաչուները գործնական կրակոցներ են իրականացրել:

Հաղթահարելով ՀՕՊ միջոցները և օգտագործելով տեղանքի ռելիեֆը՝ օդաչուները մանևր են կատարել տարբեր բարձրությունների վրա, ռմբակոծել են պայմանական հակառակորդի դիրքերը:

Բացի այդ, ՌՕՈՒ ավիացիան խոցել է պայմանական հակառակորդի հրամանատարային և դիտման կետերը, հրետանու կրակային դիրքերը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները