Վաշինգտոնում ցուցարարները հրդեհել են «նախագահական եկեղեցին»

17:48   01 Հունիս 2020    253

ԱՄՆ-ում ցուցարարները հրդեհել են Վաշինգտոնի Սպիտակ տան մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

Հրապարակման համաձայն, հրդեհը սկսվել է եկեղեցու նկուղում, հրդեհն արագորեն մարվել է հրշեջների կողմից:

Ըստ հրշեջ ծառայության ներկայացուցչի, եկեղեցու շենքին լուրջ վնաս չի պատճառվել:

Բացի այդ, անհայտ անձը պոկել է ամերիկյան դրոշը եկեղեցու շենքի մոտից և այն նետել է բոցավառվող կրակի մեջ: Միեւնույն ժամանակ մեկ այլ ցուցարար կրոնական հաստատության պատին «Սատանան փողոցի հակառակ կողմում է» բառերով գրաֆիտ է պատկերել:

Սուրբ Հովհաննես Եպիսկոպոսական եկեղեցին հայտնի է նրանով, որ 1815 թվականից՝ իր կառուցումից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն իրենց պաշտոնավարման ընթացքում գոնե մեկ անգամ եղել են այնտեղ:

Մինեապոլիսի ոստիկանները մայիսի 25-ին փորձել են ձերբակալել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալման ընթացքում ոստիկանը ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը գոռացել է, որ խեղդվում է, բայց իրավապահները դրան ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Սա ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ է հարուցել:

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները