Crew Dragon-ի անձնակազմը տեղափոխվել է ՄՏԿ

18:12   01 Հունիս 2020    247

SpaceX-ին պատկանող Crew Dragon տիեզերանավի անձնակազմը տեղափոխվել է Միջազգային տիեզերակայան:

Ճնշման հավասարեցման ավարտից հետո ՄՏԿ-ի հրամանատար Քրիս Քեսեդին բացել է շլյուզային խուցը: Դրանից հետո բացվել է տիեզերանավի մտոցը, և տիեզերագնացներ Դագ Հերլին և Բոբ Բենկենը տեղափոխվել են ՄՏԿ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քեսեդիից բացի, ժամանողներին դիմավորել են ռուս տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները: Տիեզերագնացները ՄՏԿ-ում կմնան մոտ երեք-չորս ամիս: Ընդ որում, նրանց Երկիր վերադառնալու ժամկետը դեռ որոշված ​​չէ:

Տիեզերանավի թռիչքը մեկնարկել է նախօրեին Կանավերալ հրվարդանի վրա գտնվող տիեզերակայանից: Սա պատմության մեջ առաջին կառավարվող թռիչքն է, որն իրականացվել է մասնավոր ընկերության կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Crew-Dragon  


Վերնագիրի այլ պիտակները