Թրամփը և Ցուկերբերգը քննարկել են սոցցանցերի հետ կապված իրավիճակը ԱՄՆ-ում

19:20   01 Հունիս 2020    252

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցերի հետ կապված իրավիճակը քննարկել են հեռախոսով, հաղորդում է Axios-ը:

Պարբերականի համաձայն, երկու կողմերն էլ զրույցն «արդյունավետ» են որակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորելու վերաբերյալ և հայտարարել էր, որ որոշակի պայմաններում հնարավոր է համարում Twitter ընկերության փակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները