Բրիտանիայի կառավարությունը չի աջակցի G7-ում ՌԴ-ի վերադարձին

20:13   01 Հունիս 2020    270

Բրիտանիայի կառավարությունը չի աջակցի G7-ում Ռուսաստանի վերադարձին:

Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր կհետաձգի G7-ի գագաթնաժողովը, որը նա հույս ուներ անցկացնել հունիսին, ինչպես նաեւ կընդլայնի հրավիրվածների ցուցակը՝ ներառելով Ավստրալիային, Ռուսաստանին, Հարավային Կորեային եւ Հնդկաստանին:

«Ընդունված է, որ G7-ում ներկայացված երկիրը հրավիրի այլ երկրների: Սակայն մենք չենք ընդունի Ռուսաստանին որպես խմբի անդամ: Ռուսաստանը բացառվել էր խմբից Ղրիմի անեքսիայից հետո՝ 2014 թվականին»,-ասել է Ջոնսոնի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները